Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-01-2022՝ ժամը 23:59-ին

361754

335227

18492

8035
Service
...
ARMENPRESS.AM
19:36 14/01
ARMENPRESS.AM

«Մի դրամի ուժը»՝  «City of smile» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ն ու Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին են փոխանցել 9․328․753 ՀՀ դրամ՝ այդպիսով դառնալով Nation Builder. ծրագրի շրջանակում հեռավոր համայնքների աշակերտները հնարավորություն կունենան ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորություններն ու ներուժը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDBank-ից, բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով` կրթությունն, ինչպես միշտ, առաջնահերթություն է Բանկի ԿՍՊ ծրագրերի շրջանակում․ «Մեզ համար հատկապես ուրախալի է, որ «Մի դրամի ուժն» էլ ավելի մեծ ուժ է ստանում, ընդ որում՝ դա տեղի է ունենում արդեն մեր հաճախորդների գիտակցված ընտրության արդյունքում․ այսինքն՝ նրանք գիտեն, որ վճարելով Իդրամով՝ իրենք դառնում են բարի կամքի դեսպան, և հենց իրենց շնորհիվ է, որ մենք ավելի մեծ գումարներ ենք հատկացնում մեր շահառուներին», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։
«Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը նշեց, որ հունվար և փետրվար ամիսների ընթացքում ընկերությունները հավաքված «մի դրամները» կուղղեն առողջապահության ոլորտին․ «Այս անգամ մեր շահառուն կլինի «City of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմամբ Հայաստանում։ Մենք կարևորում ենք ինչպես կրթությունը, այնպես էլ երեխաների առողջությունը, և մեր հաճախորդներին կոչ ենք անում էլ ավելի ակտիվ վճարումներ կատարել Իդրամ համակարգով։ Հիշեցնեմ, որ հաճախորդները չեն վճարում ոչ մի դրամ ավել, «մի դրամները» տրամադրվում են IDBank-ի և Իդրամի կողմից՝ հաճախորդների կատարած վճարումների դիմաց»,- ասել է Գոռ Ամիրյանը։
«City of Smile» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը մեծապես կարևորեց «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում ընկերությունների հետ համագործակցությունը․ «City of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին՝ ամբողջությամբ հոգալով Հայաստանում նրանց բուժման հետ կապված բոլոր ծախսերը։ Խորհրդանշական է, որ «Մի դրամի ուժի» հենց հունվար-փետրվար ամիսների շահառուն է մեր հիմնադրամը, քանի որ փետրվարը ողջ աշխարհում համարվում է քաղցկեղի մասին իրազեկման և քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Մեզ համար անչափ գնահատելի է IDBank-ի և «Իդրամ»-ի հետ մեր տևական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումը։ Միասին կարող ենք կյանքեր փրկել»,- նշել է Էսթեր Դեմիրճյանը։
«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և մինչև օրս իրականացրել է 9 ծրագիր՝ տարբեր կազմակերպությունների ուղղելով ավելի քան 54 մլն ՀՀ դրամ։
9․328․753 դրամ՝ «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամին
8․057․944 դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
701.910 դրամ՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
925.000 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
8․648․000 դրամ՝ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին
6․962․504 ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 28/01
SHANTNEWS.AM

Հորիզոն 18.00
Մանրամասներ
  
Բեռնվում է...