Դելիի արվարձանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 26 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 26 մարդ է զոհվել Հնդկաստանում Դելիի արևմտյան արվարձանում չորս հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանությունը:
Հրապարակված կադրերից երևացել է, թե ինչպես են հրշեջները օգնում վերևի հարկերում արգելափակվածներին՝ դուրս գալ: Ոստիկանները կոտրել են շենքի պատուհանները՝ օգնելու փրկ...