Հանրապետության օրվա առթիվ պատարագ է մատուցվել Խորանաշատի վանքում
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ պատարագ է մատուցվել Խորանաշատի վանքում: Այս մասին հայտնում են Տաբուշի թեմի ֆեյսբուքյան էջում:
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ․ ԽՈՐԱՆԱՇԱՏ 800
Խորանաշատի վարդապետարանը 800 տարեկան է։ Վանքի հանրահռչակման միջոցառումների շարք է սկսվել։ Այսօր մեծաթիվ ուխտավորներով՝ զինվորականների ուղեկցությամբ և նրանց պահպանությանը ապավինելով, Սուրբ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։
Հարյուրամյակների բաժանումից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծ...