Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-07-2022՝ ժամը 19:59-ին

423417

412661

2127

8629
Service
...
ARMENPRESS.AM
12:39 23/06
ARMENPRESS.AM

Նավթի գների նվազումը կապված է ՌԴ-ից ՉԺՀ-ի եւ Հնդկաստանի կողմից դրա գնումների հետ. ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի եւ Հնդկաստանի կողմից ռուսաստանյան նավթի գնումների մեծացումը կարող Է ազդել վառելիքի համաշխարհային գների նվազման եւ դրա դեֆիցիտի մեղմացման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bloomberg գործակալությանը հայտարարել Է ԱՄՆ-ի վարչակազմի տնտեսական խորհրդի ներկայացուցիչ Սեսիլիա Ռոուզը:
«Այժմ, մասնավորապես, նավթաշուկաները բավականին անկայուն են»,-ասել Է Ռոուզը: Նա չի բացառել, որ «դա մասամբ բացատրվում Է այն բանով, որ Չինաստանը եւ Հնդկաստանը իրականում ավելի շատ են գնում ռուսական նավթ, քան մենք, հնարավոր Է, կարծում ենք»: Գործակալությունը ճշտում Է, որ դա կարող Է մեղմացնել առաջարկի դեֆիցիտը համաշխարհային շուկաներում եւ պոտենցիալ կերպով հանգեցնում Է գների նվազման:
Ռոուզը ողջունել Է նավթի գների նվազումը եւ հույս հայտնել, որ դա սպառողներն կզգան ավտոլցավորման կետերում: Նավթի գնանշումներն արագացրել են անկումը հունիսի 22-ի երեկոյան՝ վեց շաբաթվա նվազագույն ցուցանիշին մոտեցնելով վառելիքի գլոբալ պահանջարկի հետ կապված երկյուղների պատճառով:
Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում Երեւանի ժամանակով 18:58-ին ընկել Է 4,9 դոլարով (4,27 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 109,75 դոլար: Գնանշ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...