Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-07-2022՝ ժամը 18:47-ին

423417

412661

2127

8629
Service
...
ARMENPRESS.AM
13:22 23/06
ARMENPRESS.AM

ԱՄՆ-ի վարչակազմն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների նորմալացման ծրագիր է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների նորմալացման ծրագիր Է պատրաստում Մերձավոր Արեւելք Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի այցի նախօրեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Axios-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրների:
Axios-ը նշում Է, որ ուղեւորությունը կարող Է դրսեւորել Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ հարաբերությունների բարելավման նախորդ ուղեգիծը շարունակելու ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի մտադրությունը:
Աղբյուրները նշել են, որ տարածաշրջան Բայդենի այցից առաջ որեւԷ համաձայնագիր չի լինելու, սակայն նախագահը դրա հեռանկարները քննարկելու Է Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ:
Միեւնույն ժամանակ եւս մեկ աղբյուր նշել Է, որ ցանկացած նման ծրագրի իրագործում լինելու Է երկարաժամկետ գործընթաց: Իր հերթին Իսրայելի՝ անունը չնշած բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել Է, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացում լուրջ բեկում ինքը չի սպասում Բայդենի շրջագայության ընթացքում: Սակայն, նրա խոսքով, հնարավոր Է՝ համաձայնություն ձեռք բերվի, որն իսրայելական ինքնաթիռներին թույլ կտա հատել Սաուդյան Արաբիայի օդային տարածությունը Հնդկաստան եւ Չինաստան թռիչքների համար:
Բացի այդ, մի շարք աղբյուրներ Axios-ին հայտարարել են, թե Սպիտակ տունը նաեւ պլանավորում Է, որ Մերձավոր Արեւելք ուղեւորության ընթացքում Բայդենի կողմից քննարկվի Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների, ներառյալ Սաուդյան Արաբիայի, միջեւ հակահրթիռային համակարգերի եւ ծովային պաշտպանության ինտեգրացումը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Բայդենը Իսրայել, Հորդանան գետի Արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա կուղեւորվի հ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...