Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները ԲԴԽ նախագահի պաշտոնում դադարեցվեցին
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 23-ին, հրապարակեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը:
ԲԴԽ որոշմամբ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց։
«ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտմամբ հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Այն ստորագրել են Ջհանգիրյանը, Բեքմեզյանը, Խաչատուրյանը, Մակյանը, Մելիքջանյանը, Միքայելյանը, Մխիթարյանը, Չիչոյանը, Քոչարյանը։
Հատուկ կարծիքներ ունեն Մակյանն ու Չիչոյանը։ Դեմ է Անի Մխիթարյանը և ունի նաև հատուկ կարծիք»,-հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը։
Նա նաև ընդգծեց, որ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, ուղղակի հրապարակվում է այսօր։
Հիշեցնենք, որ ըստ ներկայացրած միջնորդության՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանա...