Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-08-2022՝ ժամը 14:11-ին

430361

412661

9057

8643
Service
...
FACTOR.AM
13:54 05/07
FACTOR.AM

Ճապոնիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Ճապոնիան ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել․ ցուցակում հայտնվել են տասնյակ պաշտոնյաներ, զինվորականներ  և վեց ռուսական ընկերություն, գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ Ճապոնիան պատժամիջոցների ցուցակում ներառել է ՌԴ 57 քաղաքացու, ինչպես նաև 5 ֆիզիկական անձի, որոնք «արևելյան Ուկրաինայում ապակայունացման մասնակից են»։ Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ պատժամիջոցները կկիրառվեն, մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի, թավջութակահար, ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Ռոլդուգինի և նրա կնոջ, PJSC Severstal-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովի հարազատների նկատմամբ։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ 45 զինծառայողների նկատմամբ։
Բացի այդ, ճապոնական պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի վեց ընկերություններ՝ Ալմազ Անտեյ կոնցեռնը, Strategic Culture Fund-ը, ինչպես նաև մի շարք տեղեկատվական պորտալներ, այդ թվում՝ SouthFront-ը և Inforos-ը: Տոկիոն արգելել է նաև ապրանքների արտահանումը ՌԴ-ի 65 կազմակերպությունների և Բելառուսի 25 ընկերությունների համար:
Էմմա Չոբանյան fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
11:48 16/08
A1PLUS.AM

Գազ չի լինի
Մանրամասներ
  
Բեռնվում է...