Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-08-2022՝ ժամը 13:23-ին

430361

412661

9057

8643
Service
...
PANORAMA.AM
15:45 05/07
PANORAMA.AM

Լիտվան Ուկրաինային լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի երկրի վերականգնման համար

Լիտվան լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման կարիքների համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Բալթյան Հանրապետության վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն՝ Լուգանոյում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում: ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին լուր է տարածել Լիտվայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Մենք պետք է շարունակենք և արագացնենք Կիևին ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնության տրամադրումը: Լիտվան լրացուցիչ 10 միլիոն եվրո կհատկացնի հրատապ վերականգնման աշխատանքների համար, որը կփոխանցվի Ուկրաինայի Կենտրոնական բանկին»,-ասել է կառավարության ղեկավարը:
Սիմոնիտեն չի հստակեցրել, թե Բալթյան Հանրապետության իշխանությունները երբ կուղարկեն այդ միջոցները հասցեատիրոջը։
«Ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերությունների շրջանակներում Լիտվան Ուկրաինային տրամադրել է 0,5 միլիարդ եվրոյի օգնություն՝ փախստականներին ընդունելու համար»,-ասել է վարչապետը։
Նա անհրաժեշտ է համարում մշակել մանրամասն գործողությունների ծրագրեր, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր երկիր և կազմակերպություն կարող է մասնակցել բարեփոխված Ուկրաինայի վերականգնմանը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
11:48 16/08
A1PLUS.AM

Գազ չի լինի
Մանրամասներ
  
Բեռնվում է...