Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-08-2022՝ ժամը 13:35-ին

430361

412661

9057

8643
Service
...
NEWS.AM
16:09 05/07
NEWS.AM

Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, որը կանցկացվի Երեւանում

2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ազգային ընտրության հայտեր չեն ընդունվի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը նախկինում կազմակերպել էր փառատոնի ազգային ընտրությունը։

Մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում, քանի որ նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում 224 ձայնով հաղթել է երիտասարդ երգչուհի Մալենան։

«Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է Մանկական «Եվրատեսիլ» XX միջազգային երգի մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղյալ համարելու մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի եւ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու կապակցությամբ: Կազմակերպությունների դուրս գալը կապված էր EBU-ի որոշման հետ։ Նրանք Ռուսաստանին 2022 թվականին հեռացրել են Եվրատեսիլ երաժշտական մրցույթից։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
11:48 16/08
A1PLUS.AM

Գազ չի լինի
Մանրամասներ
  
Բեռնվում է...