Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-08-2022՝ ժամը 13:23-ին

430361

412661

9057

8643
Service
...
ARMENPRESS.AM
15:57 05/07
ARMENPRESS.AM

Ուկրաինայում գնահատել են երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասի չափը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը հասնում է 95 միլիարդ դոլարի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հուլիսի 5-ին հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը:
«Այժմ մեր բյուջեն գրեթե 100%-ով ուղղվում է ռազմական և սոցիալական նպաստների կարիքներին: Եվ ամեն ամիս մենք ունենում ենք 5 միլիարդ դոլարի դեֆիցիտ: Ենթակառուցվածքներին հասցված վնասն արդեն հասնում է 95 միլիարդ դոլարի», - ասել է Կուբրակովը։
Միաժամանակ նախարարը նշել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում սահմանային անցակետերում բացվել է 43 ժամանակավոր անցման կետ, վերականգնվել է 13 երկաթուղային կամուրջ և անցում, մաքրվել է ավելի քան հազար կիլոմետր ճանապարհ։
«Պետության և բիզնեսի ջանքերի շնորհիվ արդեն իսկ հնարավոր է դարձել Դանուբի նավահանգիստներում բեռնափոխադրումները մեծացնել շուրջ 4 անգամ: Մենք լոգիստիկա ենք կառուցում արևմտյան սահմաններին, և արդեն կարելի է խոսել բեռնափոխադրումների ավելացման մասին»,- ասել է նա։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
11:48 16/08
A1PLUS.AM

Գազ չի լինի
Մանրամասներ
  
Բեռնվում է...