Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-08-2022՝ ժամը 13:47-ին

430361

412661

9057

8643
Service
...
AYSOR.AM
16:46 05/07
AYSOR.AM

Սահմանադրությունը եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը. ԲԴԽ նախագահի ԺՊ

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Դեռևս 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը, կրելով բազում փոփոխություններ, եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը: Սահմանադրությամբ ամրագրված օրենքները հանդիսանում են մեր երկրի ներքին համերաշխության, կայունության և բնականոն զարգացման երաշխիքներից մեկը:

Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալն ու դրանց համընթաց քայլելով՝ ազգային նվիրական իղձերն ու նպատակները կյանքի կոչելը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում եմ խաղաղություն և լավատեսություն», - ասված է ուղերձում: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
11:48 16/08
A1PLUS.AM

Գազ չի լինի
Մանրամասներ
  
Բեռնվում է...