Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-08-2022՝ ժամը 14:23-ին

430361

412661

9057

8643
Service
...
168.AM
17:28 05/07
168.AM

Կայացել է «Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնը․ լավագույններն արժանացել են «Մեծ մրցանակ»-ի

Երաժշտական «Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2022 թ․ համանուն հասարակական կազմակերպության կողմից:
Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է հետհամաճարակային շրջանում պատանիների ու աղջիկների երաժշտական կատարողական վարպետության բարձրացումը, տարբեր ազգերի արվեստագետների մերձեցումն ու համագործակցությունը, երաժշտական արվեստի հանրահռչակումը:
Ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցավ «Մաեստրո» I  միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը, որի 7 անվանակարգերում 6 տարեկան և բարձր տարբեր տարիքային խմբերում մասնակցեցին շուրջ 470 երաժիշտ կատարողներ Ավստրիայից, Իտալիայից, Կիրգիզիայից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից:
Մասնակիցների ելույթները գնահատեցին տարբեր անվանակարգերի միջազգային ժյուրիները, որտեղ ընդգրկված էին տարբեր երկրների հանրաճանաչ երաժիշտներ:
Իրենց անվանակարգերում հաղթող մասնակիցները պարգևատրվեցին I, II, III կարգի դիպլոմներով, հատուկ մրցանակներով և նվերներով, իսկ լավագույնները արժանացան «Մեծ մրցանակ»-ի:
Հաղթողների և «Մեծ մրցանակ»-ակիրների Գալա-համերգը տեղի կունենա ս/թ հուլիսի 6-ին, ժամը 18:00, ռուս-սլավոնական համալսարանի դահլիճում: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
11:48 16/08
A1PLUS.AM

Գազ չի լինի
Մանրամասներ
  
Բեռնվում է...