Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-08-2022՝ ժամը 08:23-ին

430361

412661

9057

8643
Service
...
AYSOR.AM
16:15 05/08
AYSOR.AM

ՀՀ բուհերի և «STARMUS» միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր

ՀՀ մի շարք բուհերի և «STARMUS» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր՝ ամրագրելով համագործակցության եզրերն ու ընձեռվող հնարավորությունները:

Մասնավորապես հուշագրեր են ստորագրվել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ինչպես նաև «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ:

Համագործակցության շրջանակում կողմերը կմիավորեն իրենց ջանքերը Հայաստանում գիտության հանրահռչակման ուղղությամբ՝ դրանով իսկ ապահովելով «STARMUS» փառատոնի հիմնական նպատակը՝ ոգեշնչել և կրթել հետազոտողների հաջորդ սերնդին:

Համագործակցության մյուս շրջանակում 2022 թվականի սեպտեմբերից աշխարհահռչակ «STARMUS» փառատոնի խոսնակները, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, դասախոսություններ կկարդան վերոնշյալ ուսումնական հաստատություններում: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 16/08
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...