Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-08-2022՝ ժամը 08:35-ին

430361

412661

9057

8643
Service
...
FACTOR.AM
16:32 05/08
FACTOR.AM

Էրդողանը ժամանել է Սոչի՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սոչի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Նշվում է, որ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում Թուրքիայի ժամանակով 14։25-ին։ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են Թուրքիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուն ու Հուլուսի Աքարը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, առևտրի նախարար Մեհեթ Մուշը, հետախուզական ազգային ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Հավելենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Սոչիում է։
Հիշեցնենք՝ Պուտինի և Էրդողանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 19-ին Թեհրանում։
Էմմա Չոբանյան fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 16/08
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...