Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-08-2022՝ ժամը 08:23-ին

430361

412661

9057

8643
Service
...
A1PLUS.AM
17:13 05/08
A1PLUS.AM

Հայաստանցի երիտասարդ կանանց ստեղծած հավելվածը հաղթող է ճանաչվել

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հայտարարել է «Համատեղ նորարարական մարտահրավերներ» նախաձեռնության հաղթողներին. տասը ծրագիր, որ կփոխեն կանանց և աղջիկների կյանքը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը, ուրախությամբ ներկայացնում է «Համատեղ նորարարական մարտահրավերներ» առաջին մրցույթի հաղթողներին։ Այն ֆինանսական աջակցություն կտրամադրի սոցիալական ձեռնարկություններին, որոնք ամբողջ աշխարհում կանանց և աղջիկների հզորացմանը նպաստելու նորարական լուծումներ են առաջարկում։ Հաղթած նախածերն առաջարկում են մի շարք նորարարություններ՝ նախաէկլամպսիայի համար շարժական ախտորոշման համակարգից մինչև սեղանի խաղ, որը տեղեկատվություն է տրամադրում սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների մասին:
2022 թվականի մրցույթը, որը ֆինանսավորվում է ՄԱԲՀ-ի «Հավասարության աքսելերատոր» ֆոնդի կողմից և իրականացվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ, կպարգևատրի կանանց կողմից ղեկավարվող 10 կազմակերպությունների, որոնք ներկայացնում են աշխարհի հինգ տարբեր տարածաշրջաններ։
«Ստեղծագործական մտածողությունը և նորարարական լուծումներն առանցքային են ամբողջ աշխարհում կանանց և աղջիկների առաջընթացը խթանելու համար», - ասում է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմը,- ««Equalizer»-ի միջոցով ՄԱԲՀ-ն ուրախ է աջակցելու ձեռնարկատերերի ակտիվ խմբերին և նրանց «իրավիճակ փոխող» գաղափարների իրականացմանը։ Շնորհիվ Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի և Դանիայի կառավարությունների ֆինանսական աջակցության, կյանքեր փոխող նման ծրագրերի իրականացումը հնարավոր դարձավ»։
Մրցույթի ընթացքում ստացվել է 300 հայտ՝ 61 երկրից: Եզրափակիչ փուլում 20 մասնակիցներ փորձագիտական խմբին են ներկայացրել իրենց գաղափարները, որից հետո ՄԱԲՀ-ն 10 հաղթողների հետ ստորագրել է ինը ամսվա պայմանագիր և տրամադրել 60,000 ԱՄՆ դոլար՝ առանց նախապայմանների: Ֆինանսավորումը թույլ կտա այս կազմակերպություններին փորձնական փուլից անցնել ծրագրի մասշտաբային իրականացման: ՄԱԲՀ-ն և գործընկեր կառույցները կշարունակեն հետագայում ևս աջակցել սոցիալական ձեռնարկություններին` նպատակային մենթորությամբ, վերապատրաստման հնարավորություններով, ինտերակտիվ սեմինարներով և տրամադրելով բացառիկ հասանելիություն ՄԱԿ-ի ցանցին:
ՄԱԲՀ-ի «Հավասարության աքսելերատոր» ֆոնդը, որը հիմնադրվել է 2021 թ.-ին, աջակցում է կանանց և աղջիկների համար մայրական առողջության ծառայությունների և բեղմնականխման
միջոցների հասանելիությանը և գենդերային բռնության վերացմանը նպաստող ծրագրերին։ Հիմնադրամը առանց նախապայմանների աջակցություն է տրամադրում այն սոցիալական ձեռնարկություններին, որոնք ղեկավարում կամ համաղեկավարում են կանայք, և որոնք կարող են փաստարկված ցույց տալ իրենց ծրագրերի իրական ազդեցությունը՝ նրանց հնարավորություն ընձեռելով փորձարկել և ընդլայնել այդ նախագծերը։
«Համատեղ նորարարական մարտահրավերներ» մրցույթի հաղթողներն են.
«Paniamor» հիմնադրամ, Կոստա-Ռիկա.
● Հիմնադրամը մշակում է նոր թվային գործիքակազմ դեռահաս աղջիկների համար՝ օգնելու կանխել առցանց բռնությունը։
«GerHub», Մոնղոլիա.
● «GerHub»-ը շարժական կլինիկաների և հեռաբժշկության համակարգի միջոցով հեռավոր շրջանների կանանց և աղջիկներին տեղեկություններ է տրամադրում սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների մասին:
Նախաէկլամպսիային ուղղված գլոբալ նախաձեռնություն, Ուգանդա.
● Դյուրակիր ախտորոշիչ համակարգ, որն օգնում է հղիների մոտ վաղ հայտնաբերել, ժամանակին ուղղորդել և արդյունավետ կառավարել նախաէկլամպսիան՝ կյանքին սպառնացող հիպերտոնիկ հիվանդություն, որը Աֆրիկայում հղիության հետ կապված մահերի մինչև 10%-ի պատճառն է։
«Hillspring Diagnostics» ախտորոշիչ ընկերություն, Նիգերիա.
● Արտարգանդային հղիությունը հայտնաբերելու հեղափոխական մեթոդ, որը ժամանակին չախտորոշվելու և չբուժվելու դեպքում վտանգավոր հետևանքներ է ունենում, այդ թվում՝ հանգեցնելով մահվան։
«Իմփակտ ինովացիաների ինստիտուտ», Հայաստան.
● «SafeYou» հավելվածը բացառիկ թվային լուծում է, որը, տրամադրելով անվտանգության գործիքներ, հնարավորություն է տալիս կանանց և աղջիներին պաշտպանվելու բռնությունից, ինչպես նաև առաջարկում է գործիքներ բռնության ենթարկված անձանց համար։
«KızBaşına», Թուրքիա.
● Իմերսիվ տեխնոլոգիաների կիրառում, որը նպատակ ունի կանխելու գենդերային բռնությունը՝ մարդկանց առաջարկելով սիմուլյացիոն իրավիճակներ՝ հիմնված կանանց կյանքի փորձի վրա:
«Tirando X Colombia», Կոլումբիա.
● Ժամանակակից չաթ-բոթ, որը դեռահաս աղջիկներին տրամադրում է սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ որակյալ տեղեկություններ և ծառայություններ՝ օգնելով վերջ դնել դեռահասության շրջանում հղիությամբ պայմանավորված աղքատության շրջապտույտին։
«ToguMogu», Բանգլադեշ.
● Ընտանիքի առողջության և բարեկեցության «մեկ պատուհան» հարթակ, որը ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկություններ և ծառայություններ է տրամադրում երիտասարդ կանանց և նորածիններ ունեցող մայրերին:
«Urukundo» նախաձեռնություն, Ռուանդա.
● «Urukundo» կյանքի հմտությունների սեղանի խաղը ցածր տեխնոլոգիական լուծումներով առաջին արտոնագրված կրթական խաղն է Ռուանդայում, որը տեղեկություններ է տրամադրում սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների մասին:
Կանայք և ձեռներեցության ու տեխնոլոգիաների ոլորտում (WETECH), Կամերուն.
● Համայնքային հաբ և կանանց նորարարական կենտրոն, որն առաջարկում է թվային գործիք, որը թույլ է տալիս բռնություն վերապրածներին և գենդերային բռնության ռիսկային գոտում գտնվող անձանց անվտանգ և կոնֆիդենցիալ հաղորդագրությունների հարթակի միջոցով կապ հաստատել միմյանց հետ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի մասին
ՄԱԲՀ-ն ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունն է: ՄԱԲՀ-ի առաքելությունն է ստեղծել աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծննդաբերություն՝ ապահով և յուրաքանչյուր երիտասարդի ներուժ՝ իրացված: ՄԱԲՀ-ն ջանք է դնում, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իրացնել իր վերարտադրողական իրավունքները և աջակցում է սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների լայն շրջանակի, ներառյալ՝ ընտանիքի կամավոր պլանավորման, մայրական առողջության որակյալ ծառայությունների և համապարփակ սեռական կրթության հասանելիությանը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 16/08
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...