Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-08-2022՝ ժամը 07:59-ին

430361

412661

9057

8643
Service
...
SHABAT.AM
19:07 05/08
SHABAT.AM

Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր

Շարունակվում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը oգոստոսի 5-ին այցելել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։
Նախարար Փամբուխչյանն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական վերանորոգված ջոկատում մասնակցել են հանդիսավոր արարողության։ 2021թ․-ի դեկտեմբերի 5-ից մեկնարկած վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ԱԻՆ ՓԾ տնտեսած միջոցների հաշվին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ վերնորոգման աշխատանքներում յուրաքանչյուրի մասնակցության համար, ինչպես նաև վստահեցրել, որ անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավումը նախարարության առաջնահերթություններից է։
Մարզային շրջայցի ընթացքում նախարարն և Թալինի ղեկավար Տավրոս Սափեյանն այցելել են խոշորացված համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Նույն օրը նախարարը ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանի և տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանի հետ այցելել է նաև Արագածի և Աշտարակի ՀՓՋ-ներ։
Նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 16/08
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...