Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-09-2022՝ ժամը 11:47-ին

441444

428059

4706

8679
Service
...
HRAPARAK.AM
21:03 05/08
HRAPARAK.AM

Պուտին-Էրդողան հանդիպումը տևել է չորս ժամից ավելի․ նախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Երկու առաջնորդների զրույցը տեղի է ունեցել Սոչիում և տևել չորս ժամից մի փոքր ավելի, գրում է Iz.ru-ն։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քան չորս ժամ տևած բանակցություններից հետո համատեղ հայտարարություն են ընդունել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միաժամանակ նա մանրամասնել է, որ հանդիպման ընթացքում այլ փաստաթղթեր, այդ թվում՝ համագործակցության հուշագիր, չի նախատեսվել ստորագրել։
Ներկայացնում ենք Պուտինի և Էրդողանի համատեղ հայտարարությունից գլխավորը.
▪️ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում:
▪️ Պուտինը և Էրդողանը ընդգծել են Սիրիայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը:
▪️ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են Ստամբուլի պայմանավորվածությունների կատարման ապահովման անհրաժեշտությունը, ներառյալ ռուսական հացահատիկի անարգել արտահանումը;
▪️ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մեծացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալը, արդարացնել երկու կողմերի ակնկալիքները էներգետիկ հարցերում:
▪️ Նախագահները պայմանավորվել են ավելացնել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև փոխգործակցությունը տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում:
▪️ Պուտինն ու Էրդողանը, «չնայած ներկա տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին», հաստատեցին Ռուսաստանի և Թուրքիայի կամքը՝ հետագայում էլ զարգացնելու հարաբերությունները:
▪️ Նախագահները կարևորել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև վստահալից հարաբերությունները տարածաշրջանային և միջազգային կայունության հասնելու համար։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
08:21 25/09
A1PLUS.AM

Լարսը բաց է
SHANTNEWS.AM
17:59 24/09
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...