Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 01:23-ին

441444

428059

4706

8679
Service
...
TERT.AM
09:47 16/08
TERT.AM

Բերձորից դուրս է եկել մոտ վեց ընտանիք, վաթսունից քիչ ընտանիք է մնացել․ համայնքապետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Բերձոր քաղաքի, Սուս եւ Աղավնո գյուղերի բնակիչները իրերն են հավաքում, որպեսզի մինչեւ օգոստոսի 25-ը լքեն բնակավայրերը։

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագրում թեեւ չկա որեւէ դրույթ, ակնարկ, որ այս բնակավայրերը պետք է անցնեն թշնամուն, սակայն թշնամին օրեցօր լկտիանում է եւ նորանոր պահանջներ դնում մեր կոտրված ու խեղճացած  իշխանությունների առաջ, եւ նրանց լուռ համաձայնության ներքո բնակիչները, այնուամենայնիվ, պետք է լքեն իրենց տները։

Բերձորում այս օրերին տիրող իրավիճակի մասին զրուցել ենք Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։

- Ի՞նչ է կատարվում Բերձորում այսօր։

- Ընդհանուր՝ նորմալ վիճակ է, ոչ մի արտառոց բան չկա։ Մարդիկ իրենց իրերն են հավաքում։ Մի մասն արդեն իսկ տարել են, հետ են եկել, որ մյուս մասը տանեն։

- Իսկ ո՞վ է բնակիչներին օգնում բեռնափոխադրման աշխատանքներն իրականացնելուն։

- Ամեն դեպքում, մենք ենք բեռնափոխադրողներին գտնում։ Իսկ կառավարության կողմից ֆինանսական աջակցություն է տրամադրվել, դրանով էլ հոգում ենք բեռնափոխադրման ծախսերը։

- Չնայած Հայկ Խանումյանը հորդորել էր, որ չայրեն տները, այնուամենայնիվ, Աղավնոյի մի բնակիչ երեկ այրեց իր տունը։ Բերձորում կա՞ ն մարդիկ, ովքեր կգնան այդ քայլին։

- Չեմ կարող ասել, ցանկացած պահի կարող է այդ ցանկությունն առաջանալ։

- Գյուղն այսօր քանի՞ ընտանիք է լքել։

- Բերձորից 10-12 մարդ է դուրս եկել՝ մոտ վեց ընտանիք։

- Ո՞ւր են գնացել։

- Երկու ընտանիք Արցախում են մնացել, մնացած տասը Հայաստան են գնացել։

- Այսինքն՝ Բերձորում քանի՞ ընտանիք մնաց։

- Վաթսունից քիչ ընտանիք է մնացել Բերձորում։ Ընտանիքներ կան, որտեղ ընդամենը մեկ անձ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...