Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-09-2022՝ ժամը 23:47-ին

441444

428059

4706

8679
Service
...
ARMENPRESS.AM
11:22 16/08
ARMENPRESS.AM

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան անցկացրել են հրթիռային արձակումների հակազդման վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածվային ուժերը Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի գոծընկերների հետ համատեղ օգոստոսի 8-ից մինչեւ 14-ն ընկած ժամանակամիջոցում Հավայան կղզիների շրջանում անցկացրել են բալիստիկ հրթիռների արձակումների հակազդման Pacific Dragon զինավարժանքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Պենտագոնի մամուլի ծառայության՝ օգոստոսի 15-ին տարածած հայտարարության մեջ:
Երեք երկրների ռազմածովային ուժերը «մասնակցել են «բալիստիկ հրթիռների արձակումների մասին տեղեկացման, դրանց հայտնաբերման եւ հսկման վարժանքներ», ընդգծված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ զորավարժությունները տեղի են ունեցել Հավայան կղզիների ափերի մոտ: Ինչպես նշում են Պենտագոնում, դրանք «ցուցադրել են եռակողմ համագործակցության ամրապնդման՝ ԱՄՆ-ի, Կորեայի Հանապետության եւ Ճապոնիայի հանձնառությունն ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից մարտահրավերների»:
Փենյանն ընթացիկ տարվա սկզբից իրականացրել Է շուրջ 20 հրթիռային արձակումներ, ներառյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նախատիպի փորձարկումը: Բացի դանից, Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների հետախուզությունները հայտնել են միջուկային փորձարկում կատարելու՝ ԿԺԴՀ-ի նախապատրաստվելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...