Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 07:23-ին

443785

431560

3534

8691
Service
...
ARMSPORT.AM
11:52 16/08
ARMSPORT.AM

Նևիլ. Մանչեսթեր Յունայթեդը գերեզմանոց է դարձել ֆուտբոլիստների համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է մանկունիացիների խնդիրների մասին: Նրա կարծիքով՝ ակումբը «գերեզմանոց է դարձել ֆուտբոլիստների»՝ ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման պատճառով.
«Վերջին տասնամյակում ՄՅՈՒ-ի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ակումբը մարզիչներին թույլ է տվել վերահսկել տրանսֆերները: Սա լրջագույն խնդիր է. ՄՅՈՒ-ն 10 տարվա ընթացքում 1,2 մլրդ ֆունտ ծախսեց, բայց գործարքների 75%-ը ձախողված էր:
Այդուհանդերձ, ակումբի կողմից հրահանգ կա ամեն ինչում մեղադրել ֆուտբոլիստներին, ինչով էլ մենք զբաղված ենք եղել երկար տարիների ընթացքում: Ընդ որում, շատ մարդիկ՝ ներառյալ ինձ, նախորդ տարվա որոշ տրանսֆերներից ոգևորվել ենք՝ Վարան, Սանչո, Ռոնալդու: Նախկինում կար Դի Մարիան, որի մասին ասում էին՝ «Օ, սա լավ ձեռքբերում է»:
Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» գերեզման է դարձել ֆուտբոլիստների համար: Նրանք արդեն մտածում են՝ արդյոք արժե՞ այս թիմ տեղափոխվել, թե՞ ոչ: Այո, ՄՅՈՒ-ի դպրոցն էլ անարդյունավետ է եղել տարիներ շարունակ»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Mirror-ը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...