Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 08:59-ին

443785

431560

3534

8691
Service
...
PANORAMA.AM
15:28 16/08
PANORAMA.AM

«Վերածնվող Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են Մետաքսե Հակոբյանին ու Հակոբ Հակոբյանին

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի գլխավորությամբ օգոստոսի 13-ին Երևանում աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի և Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունից հայտնում են, որ հանդիպման օրակարգի հիմնական հարցերն առնչվում էին վերջին շրջանում Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սահմաններում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։

Քննարկվել են համատեղ ջանքերով մարտահրավերները նվազեցնելուն, իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված քայլեր։

Մասնակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերի համատեքստում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...