Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 08:59-ին

443785

431560

3534

8691
Service
...
LRAGIR.AM
15:46 16/08
LRAGIR.AM

Պարզվել է ԱԺ և Գյումրիի հարկային շենքը պայթեցնելու սպառնալիք հնչեցրած տղամարդու ինքնությունը

Օգոստոսի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը:
Քաղաքացին զանգել է նաև 911 ծառայություն և հայտնել, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը: Նա նույնաբովանդակ ահազանգ է հնչեցրել նաև օգոստոսի 16-ի ժամը 12.06-ին, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չգիտակցելով արարքը՝ զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
Կազմված փաստաթղթերն ու քաղաքացին ներկայացվել են նախաքննական մարմին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...