Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 07:23-ին

443785

431560

3534

8691
Service
...
ARMENPRESS.AM
16:15 16/08
ARMENPRESS.AM

Լիտվան պլանավորում է ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքել РСЗО HIMARS-ի մատակարարումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան պլանավորում Է աշնանն ԱՄՆ-ի հետ պայմանագիր ստորագրել նրան РСЗО HIMARS մատակարարելու շուրջ. Էստոնիան նման պայմանագիր արդեն կնքել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:
«Այս աշնանը կհաջողվի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ պայմանագիր ստորագրել նշանավոր HIMARS-ների Լիտվա մատակարարումների շուրջ: Էստոնացիները պայմանագիրն արդեն ունեն, քանի որ մենք միասին ենք այդ նախագիծն առաջ քաշել: Էստոնացիներն սկսել են ավելի վաղ, եւ նրանք արդեն ունեն, մենք այդ համաձայնագիրը մի քանի ամիս ուշ կունենանք, բայց մատակարարումը, միեւնույն Է, կսկսվի միաժամանակ»,-ասել Է Անուշաուստասը՝ հանդես գալով LRT ռադիոյի եթերում:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել Էր, որ ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունը հողմացրիվ Է արել «գերզենքի» մասին առասպելը, որն Արեւմուտքը մատակարարում Է Ուկրաինային, եւ որը, իբր, կարող Է բեկում մտցնել ճակատի իրադրության մեջ: Որպես օրինակ նա բերել Է համազարկային կրակի HIMARS համակարգերը եւ հեռահար հաուբիցները, որոնք «վերջին ժամանակներս արեւմտականների կողմից առաջ են քաշվում որպես գերզենք», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...