Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 08:59-ին

443785

431560

3534

8691
Service
...
ARMENPRESS.AM
16:24 16/08
ARMENPRESS.AM

Թուրքիայի և Լատվիայի արտգործնախարարների քննարկման օրակարգում եղել են նաև Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ իրենց քննարկման օրակարգում եղել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Ղրիմի անօրինական բռնակցումից հետո մենք նույն զգայունությունն ենք ցուցաբերում, ինչ Լատվիան Ուկրաինայի սահմանների ամբողջականության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Ես տեղեկատվություն եմ տվել իմ ընկեր Էդգարսին հնարավորինս շուտ զինադադարի հասնելու մեր ջանքերի և մեր վերջին բանակցությունների մասին։ Հացահատիկի արտահանման վերաբերյալ մինչ այժմ ստորագրված պայմանագիրն իրականացվել է առանց խնդիրների։ Մենք կշարունակենք մեր ջանքերը բոլոր կողմերի և Ստամբուլի կենտրոնի միջոցով ապահովելու, որ գործընթացը շարունակվի, չընդհատվի»,- ասել է նա՝ նշելով, որ Ռինկևիչսին տեղեկատվություն է տվել ուկրաինական հացահատիկի արտահանման գործընթացի մասին:
Պաշտոնական Անկարան չի ընդունում Ղրիմի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու փաստը և բոլոր առիթներով հայտարարում է, որ  շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և Ղրիմը ներառյալ տարածքային ամբողջականությանը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...