Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 08:35-ին

443785

431560

3534

8691
Service
...
AYSOR.AM
17:46 16/08
AYSOR.AM

Որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն․ գուցե լինի մարդ, ով փլատակներում է, և նրա մասին ինֆորմացիա մենք չենք ստացել․ ԱԻՆ խոսնակ

Լրագրողների հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ներկայացրեց՝ ինչ աշխատանքներ են այս պահին տարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում։

«Այս պահին իրականացվում են հովացման աշխատանքներ։ Կրակը մարվել է, բայց պարբերաբար հովացումներ են արվում, որ  չառաջանա։ Այս պահին  որոնողափրկարարական աշխատանքներ են ինտենսիվ իրականացվում»,- ասաց նա։

Հարցին՝  3 անհետ կորած համարվող քաղաքացիներին գտնելուց հետո որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվելու՞ են, ԱԻն խոսնակը պատասխանեց․

«Ոչ, դեռ կշարունակվեն։ Երբ որ երրորդին գտնենք, որոշակի ժամանակահատված, կարծում եմ, կշարունակվեն, որովհետև գուցե լինի մարդ, ով փլատակների տակ է և նրա մասին ինֆորմացիա չկա, մենք չենք ստացել։ Գուցե նաև նման պատկեր ունենանք»։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...