Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 21:59-ին

445631

434743

2179

8709
Service
...
ARARATNEWS.AM
18:16 16/08
ARARATNEWS.AM

Շիրակում կորոնավիրուսն ակտիվացել է, պատվաստումային գործընթացը՝ նվազել

Շիրակի մարզում կորոնավիրուսային հիվանդության որոշակի ակտիվություն է նկատվում։ Տևական ժամանակ գրանցված զրո ցուցանիշի փոխարեն ներկայում օրական մինչև 10 դեպք է արձանագրվում 20-22 նմուշառման արդյունքում։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը տեղեկացնում է, որ այս պահին ստացիոնար պայմաններում բուժվողներ չկան, տրիաժում ևս չունեն քովիդի կասկածով քաղաքացիներ։
Տնային հսկողություն է սահմանված 38 կորոնավիրուսակրի նկատմամբ։ Ասլանյանի խոսքով՝ երկար ժամանակ Շիրակում անգամ նման հսկողության տակ գտնվողներ չկային։
Այս ամենին զուգահեռ, ըստ պատասխանատուի, պատվաստումային գործընթացն է բավականին նվազել:
Առաջին դեղաչափով պատվաստված է մարզի պատվաստումային տարիքի բնակչության 45,2 տոկոսը։ Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացել է քաղաքացիների շուրջ 41 տոկոսը։
Երրորդ՝ բուստեր պատվաստանյութը, նախընտրել է շիրակցիների ընդամենը 2,4 տոկոսը։
Թե ինչո՞ւ մարդիկ այլևս չեն պատվաստվում, Ասլանյանը 2 պատճառ է առանձնացնում. «Ժողովուրդը չի ուզում, չեն պատվաստվում։ Պրոցեսն ակտիվ չէ, դեպքեր չկան, եզակի են: Սրան էլ զուգահեռ սահմանափակումները հանվեցին, մարդիկ էլ չեն զգուշանում»: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...