Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 07:47-ին

443785

431560

3534

8691
Service
...
HETQ.AM
17:26 16/08
HETQ.AM

Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 15-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով։
«Մշակվել և կիրառվել են պայմանական հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման հնարքներ: Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտը լեռնային պայմաններում պաշտպանությունից անցել է հարձակման, վարել գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը և բարելավել առաջնագիծը:
Զորավարժությունը միտված էր զինծառայողների մասնագիտական գիտելիքների և դաշտային վարժվածության ամրապնդմանը, վաշտի ներդաշնակման հմտությունների կատարելագործմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...