Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-09-2022՝ ժամը 11:59-ին

441444

428059

4706

8679
Service
...
ARMTIMES.COM
20:39 16/08
ARMTIMES.COM

Քննարկվում է խոշոր եղջերավորների համատարած համարակալման և հաշվառման համակարգի ներդրման ծրագիրը

Շիրակի մարզի համայնքներում քննարկվում է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգի ներդրման և գործարկման ծրագիրը։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Այսօր պատասխանատուները հանդիպում-քննարկումներ են անցկացվել Արթիկում և Անիում։
ՀՀ էկոնոմիակայի նախարարության նախաձեռնությամբ և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած գործընթացի մասին տեղեկատվական հանդիպմանը  մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները, ոլորտի աշխատակիցներ, խոշորացված համայնքների, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ և անասնաբույժներ։
Կառավարության որոշմամբ հոկտեմբերից ՀՀ-ում կներդրվի և կգործարկվի խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ՝ ըստ գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության տվյալների: Ըստ պատասխանատուների, ծրագրի ներդրումը մեծ նշանակություն կունենա գյուղատնտեսության զարգացման համար, մասնավորապես, կնպաստի անասնապահության և անասնաբուժության զարգացմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգությանը, ֆերմերների եկամուտների աճին։
Օգոստոսի 17-ին նախատեսված է իրազեկման աշխատանքներ իրականացնել մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
08:21 25/09
A1PLUS.AM

Լարսը բաց է
SHANTNEWS.AM
17:59 24/09
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...