Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 08:59-ին

443785

431560

3534

8691
Service
...
HETQ.AM
21:58 16/08
HETQ.AM

«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել

Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների, Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում ընդամենը 19 վարձակալ կա:
«Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ն Արշակունյաց 15 հասցեի սեփականատերն է։ Սեփականության իրավունքը նշված հասցեի նկատմամբ, համաձայն Կադաստրի կոմիտեի, գրանցել է 2016 թվականին, որը 2018թ․ հուլիսից գրավադրվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում։
Համաձայն Կադաստրի կոմիտեի՝ Արշակունյաց պողոտա 15 հասցեի անշարժ գույքը իր  միավորի որակական և քանակական բնութագրերով բաղկացած է 63 անուն շենք-շինություններից, այդ թվում՝ վարչական շենքից, գրասենյակային տարածքից, առևտրի տաղավարներից և ինքնակամ կառույցներից։ Հողամասի ընդհանուր մակերեսը ավելի քան 6 հա է:
Այդ հասցեն շուրջ 2 տասնյակ վարձակալ ունի, որոնք պաշտոնապես գրանցել են վարձակալության իրավունքը Կադաստրի կոմիտեում։ Բնականաբար, «Սուրմալու» առևտրի կենտրոնը բազմաթիվ տաղավարներ ունի և այդքան էլ վարձակալներ, որոնց իրավունքը Կադաստրում չի գրանցվել։
Այս հրապարակմամբ կանդրադառնանք Կադաստրի կոմիտեում գրանցված վարձակալներին։
Որոշ տարածքներ վարձակալել են անհատ ձեռնարկատերեր։ Մասնավորապես․
Գոհար Առաքելյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս 2013-2014թթ․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, այնուհետև նաև ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Հանիսյանի մոտ է աշխատել, թերևս նրա օգնականն է եղել կամ գործավարուհին։
Արդեն 2016 թվականին Գոհար Առաքելյանի անունը հանդիպում ենք Երևանի քաղաքապետարանի պարգևատրումների ցուցակում, որտեղ աշխատել է որպես համակարգչային տեխ․ օպերատոր-գործավար։ Նույն 2016 թվականի նոյեմբերին գրանցել է իր ԱՁ-ն։ Պետռեգիստրում նշված հեռախոսահամարով Գոհար Առաքելյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Հեռախոսն անջատված էր։ Վերջինս նաև ֆեյսբուքյան մեր գրառմանը չարձագանքեց։
«Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2021թ․ դեկտեմբերին Ոստիկանության հետ մեկ անձից գնման ընթացակարգով պետական գնման պայմանագիր է կնքել։ Համաձայն պայմանագրի՝ Ոստիկանությունը 8200 խաղալիք է ձեռք բերել «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ից, որի դիմաց վճարել է 4,9 մլն դրամ։ ԱՁ-ն պարտավորվել է մատակարարել 4100 հատ փայտյա խաղ՝ ներկելու կամ գրելու մակերեսով և 4100 հատ դույլերով լեգո խաղալիք։
«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Իրինա Մադաթովայից փորձեցինք տեղեկություններ ստանալ այդ վարձակալի մասին՝ արդյոք տվյալ վարձակալի պահեստում է եղել պայթյունը։ Իրինա Մադաթովան տեղում չէր։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, տոնավաճառի տարածքում 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...