Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-10-2022՝ ժամը 09:11-ին

443785

431560

3534

8691
Service
...
ARMSPORT.AM
23:53 16/08
ARMSPORT.AM

Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթեց թուրք մարզիկին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ տոնեց թուրք Բատու Բասի նկատմամբ։
Լինելով ավելի բարձրահասակ մեր մարզիկը շատ գրագետ օգտագործեց իր ֆիզիկական տվյալնեն ու առաջին ռաւնդում հաղթեց  4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում մեր մարզիկը ավելացրեց ճնշումը և ռաունդը հաղթեց 5։0 հաշվով։ 3-րդ ռաունդը բավականին հախուռն ստացվեց։ Թուրք բռնցքամարտիկը նետվեց մենամարտը փրկելու, իսկ մրցավարը անհարկի նկատողություն տվեց Ղահրամանյանին։ Սակայն վայրկյաններ անց հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալեց թուրք մրցակցին և մրցավարը հաշիվ  բացեց ու դադարեցրեց մենամարտը։
Կիսաեզրափակիչ դուրս գալով Հայկ Ղահրամանյանը նույնպես ապահովեց մեդալ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...