Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-09-2022՝ ժամը 00:47-ին

441444

428059

4706

8679
Service
...
NEWS.AM
00:29 17/08
NEWS.AM

Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, մեկ մահացածի ինքնությունը պարզված չէ․ ԱԻՆ խոսնակ

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Շարունակվում են որոնողա-փրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները։

Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ։

Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Այս բարդ պայմաններում փրկարարները , Կարմիր Խաչի ներկայացուցիչները, ՈՄԱ-ի կամավորները ահռելի աշխատանք են իրականացնում։

Շնորհակալություն բոլորին իրենց կատարած աշխատանքի համար և համբերություն զոհված և անհետ կորած քաղաքացիների ընտանիքներին։

Հատուկ շնորհակալություն լրագրողներին օբյեկտիվ և օպերատիվ լուսաբանման համար»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...