Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-09-2022՝ ժամը 12:23-ին

441444

428059

4706

8679
Service
...
ARMLUR.AM
08:00 17/08
ARMLUR.AM

Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»

Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից առաջ եւ հետո, մայրաքաղաք Երեւանի մարդաշատ վայրերում ռումբի մասին ահազանգերը շարունակվում են:
Այս իրողությունը մոլորեցրել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում են պարզել, թե ով կամ ովքեր են այդ ռումբի մասին ահազանգողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վերջին շրջանում պարբերական ահազանգերը հնչում են արտերկրից, եւ իրավապահ մարմիները անգամ դիմել են արտերկրում գտնվող իրենց գործընկերներին, որպեսզի պարզեն նրանց ինքնությունը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախաությունը վերոնշյալ դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնել է քրեական վարույթ: Այս վարույթի քննությունը իրականացվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաեւ վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները: Բայց մինչ նրանք քննում են, նոր ահազանգերը շատանում են։
Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
A1PLUS.AM
08:21 25/09
A1PLUS.AM

Լարսը բաց է
SHANTNEWS.AM
17:59 24/09
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...