Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-09-2022՝ ժամը 14:59-ին

442875

430192

4000

8683
Service
...
168.AM
17:10 22/09
168.AM

Ինչո՞ւ ՀՀ նախագահը չի ստորագրել ԲԴԽ նախագահի ժ/պ-ի եղբորորդու՝ դատավոր դառնալու հրամանը

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի երդման արարողությունը:
2022 թ. սեպտեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրապարակել է հայտարարություն առ այն, որ Ժորա Արմենի Չիչոյանն իրավունքի ուժով ստանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:
Հիմա փորձենք հասկանալ՝ ինչ է նշանակում այս պաշտոնական հաղորդագրությունը:
Համաձայն «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ 117-րդ հոդվածի՝ ԲԴԽ-ն դատավորի թեկնածուի թեկնածությունն առաջարկում է Հանրապետության նախագահին՝ ներկայացնելով նրա անձնական գործը:
Առաջարկությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում ՀՀ նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է ԲԴԽ: Այս դեպքում ԲԴԽ-ն պարտավոր է նիստ հրավիրել: Եթե ԲԴԽ-ն չի ընդունում նախագահի առարկությունը, ապա ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան (ՍԴ), իսկ եթե չի դիմում ՍԴ, ապա թեկնածուին դատավոր նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Հենց իրավունքի ուժով է Ժորա Չիչոյանն այսօր ստանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:
Այսինքն՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակում ոչ հրամանագիր է ստորագրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու վերաբերյալ, և ոչ էլ դիմել է ՍԴ, և Ժորա Չիչոյանը նախագահականում նախագահի ներկայությամբ երդվելու փոխարեն՝ երդվել ու դատավոր է դարձել ԲԴԽ-ում:
Ժորա Չիչոյանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի եղբորորդին է, և առնվազն տարօրինակ է, որ Հանրապետության նախագահը, ով ստորագրում է ներկայացված բոլոր թեկնածուների հրամանագրերը, հանկարծ որոշել է չստորագրել Սերգեյ Չիչոյանի եղբորորդու հրամանագիրը:
Հետաքրքիր է՝ ինչ ունի Վահագն Խաչատուրյանը Սերգեյ Չիչոյանի դեմ, որովհետև ակնհայտ է՝ նման բաները պատահականորեն չեն արվում:
Իսկ միգուցե Վահագն Խաչատուրյանը պարզապես խնդրա՞նք է կատարել, ասենք՝ իր վաղեմի ընկերոջ, կուսակցի, քաղաքական պայքարի զինակցի խնդրանքը, ով ոչ վաղ անցյալում բավականին ազդեցիկ դեմք էր դատական իշխանությունում:
Որովհետև պարզապես դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Վահագն Խաչատուրյանը չի ստորագրել Ժորա Չիչոյանի հրամանագիրը, որովհետև հավես չի ունեցել, կամ, ասենք, գնացել էր Անգլիայի թագուհու թաղմանն ու մոռացել: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...