Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 22:59-ին

445631

434743

2179

8709
Service
...
1LURER.AM
17:03 22/09
1LURER.AM

Ինդոնեզական կողմը կարևորում է առևտրի և ՏՏ ոլորտներում կապերի սերտացումը. ուղերձների փոխանակում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև

Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 22-ին ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինդոնեզացի գործընկերոջն ուղղված իր ուղերձում կարևորել է երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ինդոնեզական համագործակցությունը կբարձրացվի նոր մակարդակի:
Ինդոնեզիայի արտգործնախարար Ռեթնո Մարսուդիի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ 30-ամյա տարեդարձը նշանավորում է երկու երկրների սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Ինդոնեզական կողմը կարևորում է առևտրի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի սերտացումը, ինչպես նաև՝ փոխգործակցությունը Ինդոնեզիայի և ԵԱՏՄ-ի միջև կնքվելիք ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...