📸 Բայրամյանն ու Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստ ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բարյամյանը և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկված են խորհրդանշական հավաքականում։ Բայրամյանն առաջին գոլն է խփել 10-րդ տուրում, իսկ Սպերցյանն ընթացիկ առաջնությունում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Կրասնոդարը» ներկայացնող ֆուտբոլիստը 5-րդ անգամ է հայտնվում տուրի խորհրդանշական հավաքականում։