Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 01:47-ին

445737

434866

2161

8710
Service
...
AYSOR.AM
19:16 22/09
AYSOR.AM

Փոշեփոթորիկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի նորմը

Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ սեպտեմբերի 15-21-ը։

Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում և Արաբկիրում՝ 4․9 անգամ,

Շենգավիթում՝ 8․4 անգամ,

Նոր Նորքում՝ 12 անգամ։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 16-ին, 17-ին, 19-ին, 20-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 17-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 17-ին, 19-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 20-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 17-20-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 18-ին և 20-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ սեպտեմբերի 20-ին։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...