Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-09-2022՝ ժամը 16:11-ին

442875

430192

4000

8683
Service
...
ARMENPRESS.AM
19:09 22/09
ARMENPRESS.AM

Ուշիի ոլորաններում 3 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է բեռնատարի վարորդը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2022թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի՝ Ուշի գյուղի ոլորաններում, որի ընթացքում «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը, իրականացնելով նշված ավտոմեքենայի և դրա կիսակցորդչի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, թույլ տալով ճանապարհային երթևեկության կանոնների, «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ, ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ստեղծել էր վթարային իրադրություն, ինչի արդյունքում կողաշրջվել և բախվել էր իր առջևից համընթաց ուղղությամբ երթևեկություն իրականացնող, Արթիկ քաղաքի բնակչի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենային, որի պատճառով վերջինիս վարորդը և երկու ուղևորները մահացել էին, ևս երկու ուղևորներ ստացել էին մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...