Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-09-2022՝ ժամը 14:11-ին

442875

430192

4000

8683
Service
...
ARMENPRESS.AM
20:00 22/09
ARMENPRESS.AM

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ առաքելության աշխատանքի շրջանակներում այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊԿ քարտուղարությունից։
Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև ուսումնասիրել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...