Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-11-2022՝ ժամը 23:23-ին

445631

434743

2179

8709
Service
...
AZATUTYUN.AM
21:35 22/09
AZATUTYUN.AM

Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ շրջան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության շրջանակներում այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի հետ սահմանին, հայտնում են կառույցից:

Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև ուսումնասիրել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:

Պաշտոնական Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը, փաստորեն, մերժելուց հետո, ՀԱՊԿ-ում որոշեցին մոնիթորինգային առաքելություններ գործուղել։

Այդ առաքելություններից առաջինը ղեկավարող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը դեռ նախքան Երևան մեկնելն էր հայտարարել, որ դաշինքը Հայաստան զորք ուղարկելու ծրագրեր չունի։

Սեպտեմբերի 20-ից Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ, մանրամասն քննարկել Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները։

Զասի գլխավորած առաքելությունը պետք է զեկույց պատրաստի ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների համար տարածաշրջանում իրադրության մասին և մշակի առաջարկներ՝ ուղղված «Հայաստան-Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացմանը»։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...