Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-09-2022՝ ժամը 14:47-ին

442875

430192

4000

8683
Service
...
ARMENPRESS.AM
21:54 22/09
ARMENPRESS.AM

ՄԹ խորհրդարանի պատգամավորը կառավարությանը կոչ է արել աջակցել Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հրատապ հայտարարություն անի՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումները և աջակցի ամբողջ աշխարհի ջանքերին՝ դադարեցնելու Ադրբեջանի այս ագրեսիան ու բռնությունը»,-նշել է նա:
The UK Government must give an urgent statement condemning these attacks and support efforts from around the world to end this aggression and violence from Azerbaijan.
— Chris Law MP (@ChrisLawSNP) September 22, 2022
Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին հարձակվել էր Հայաստանի վրա: Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...