Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավորը երկրի կառավարությունը կոչ է արել հրատապ հայտարարությամբ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան:
«Թվիթեր»-ի իր էջում նա մասնավրապես գրել է.
«Ես տխուր եմ՝ տեսնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա չարդարացված հարձակումները, որոնց վերաբերյալ սարսափելի զեկույցներն ու պատկերներն այժմ բացահայտվում են իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հրատապ հայտարարություն անի՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումները և աջակցի ամբողջ աշխարհի ջանքերին՝ դադարեցնելու Ադրբեջանի այս ագրեսիան ու բռնությունը»:
I have been saddened to see the unprovoked and unjustified attacks on Armenia by Azerbaijan, with horrifying reports and images now being uncovered by human rights organisations. pic.twitter.com/VAhlwSVWUU
— Chris Law MP (@ChrisLawSNP) September 22, 2022