Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 29-09-2022՝ ժամը 13:59-ին

442875

430192

4000

8683
Service
...
FACTOR.AM
23:19 22/09
FACTOR.AM

ԱՄՆ-ն Վրաստանին 11,5 մլն դոլարի զինտեխնիկա է փոխանցել

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը Վրաստանի պաշտպանության ուժերին 11,5 մլն դոլարի տեխնիկա է փոխանցել։ Այս մասին հայտնում է Aliq Media-ն։
«Այսօր մենք 26 տոննա անվտանգության օգնություն ենք փոխանցել Վրաստանի պաշտպանության ուժերին՝ հզորացնելու համար նրանց կարողությունները։ 11,5 միլիոն դոլար արժողությամբ այս տեխնիկան այն միջոցներից մեկն է, որով ամերիկյան կառավարությունը աջակցում է իր ռազմավարական գործընկերոջը՝ Վրաստանին»,- հայտնում են դեսպանությունից։
Ի դեպ, 2022 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը 35 միլիոն դոլար կհատկացնի Վրաստանին պաշտպանությունն ամրապնդելու համար։
«Վրաստանը կստանա 35 միլիոն դոլար, որը ներառում է բրիգադի մարտական տեխնիկա, անօդաչու թռչող սարքերի համակարգ, դաշտային հրետանային մարտավարական տվյալների առաջադեմ համակարգ, շարժունակության հնարավորություններ և կիբերպաշտպանություն», — հայտարարել էր ԱՄՆ Պետդեպարտամենտը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...