Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ. Փաշինյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ում
Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից լայնածավալ ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ օգտագործելով հրետանի, անօդաչուներ, հրթիռներ, թիրախավորելով ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը՝ 36 բնակավայր և քաղաք, այդ թվում՝ Կապանը, Գորիսը, Ջերմուկը։
Այս մասին այսօր ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթում ասած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իր այսօրվա ելույթը լինելու է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակման մասին։
«Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»,-նշել է ՀՀ վարչապետը։