Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 01:11-ին

445737

434866

2161

8710
Service
Card image cap
SHANTNEWS.AM
08:57 23/09
SHANTNEWS.AM

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

Սեպտեմբերի 22-ին, ժամը 21:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 113-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1984 թ.) և «Ford Transit» (վարորդ` Ա. Մ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է:
Փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...