Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 01:35-ին

445737

434866

2161

8710
Service
...
NEWS.AM
15:09 25/09
NEWS.AM

Այս խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի. Չալաբյան

Այս խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, բնականաբար արտահանձման վերաբերյալ պայմանագիր չունի, որ Թուրքիան անվերապահ աջակցում է ադրբեջանական ագրեսիային, և փաստացի նրա անմիջական մասնակիցն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիային 2 քուրդ զինյալների արտահանձնելու լուրին:

«Հայաստանի Հանրապետության թուրքահաճո իշխանությունը այս օրերին Թուրքիային է արտահանձնել երկու քուրդ զինյալի՝ Լեհենգին և Ալիշերին, որոնք մինչ այդ անցել էին հայ-թուրքական սահմանը, և հանձնվել հայաստանյան իշխանություններին, միամտաբար ենթադրելով, որ դա բարեկամական պետություն է:

Այս խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, բնականաբար արտահանձման վերաբերյալ պայմանագիր չունի, որ Թուրքիան անվերապահ աջակցում է ադրբեջանական ագրեսիային, և փաստացի նրա անմիջական մասնակիցն է: Թուրքական օրակարգը հետևողականորեն Հայաստանում առաջ մղող իշխանությունը շուտով կսկսի հիմնավորել, որ դրանով այն փորձում է կանխել այդ ագրեսիան, մեղմել Թուրքիայի դիրքորոշումը, բայց արդյունքը ուղիղ հակառակն է լինելու՝ Հայաստանին սկսում են վերաբերվել որպես անսկզբունք մարմնավավաճառի, որից վաղը սկսելու են պահանջել արդեն արտահանձնել սեփական քաղաքացիներին:

Դատապարտում եմ այս խայտառակ գործողությունը և ներողություն եմ խնդրում այն հերոս մարտիկներից, որոնք պայքարում են ընդհանուր թշնամու դեմ: Խոստանում եմ նաև հնարավոր ամենն անել, որպեսզի մենք մեր երկրի վրայից մաքրենք այս խարանը»,- գրել է նա: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...