Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 13:47-ին

446008

435162

2129

8717
Service
...
LRAGIR.AM
11:22 29/09
LRAGIR.AM

Հարյուր միլիոնավոր դոլարներ են վճարվել, բայց դաշնակիցները չեն մատակարարում զենքը․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հաջողություններ ունի Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, և դաշնակից երկրների կողմից Հայաստանի նկատմամբ ռազմամթերքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Ուզում եմ այսպիսի նրբության մասին ընդգծել։ Տեղյակ եք, որ մենք զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել զինված ուժերի բարեփոխումները։ Ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Եվ որտեղ հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք ու ռազմամթերք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Սա, իհարկե, ցավալի իրողություն է։ Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ պետք է խորապես արձանագրել ու հասկանալ ևս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք։ «Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտապնելու գործում։ Եվ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման դիրքերում»,- հավելեց նա։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...