Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 10:23-ին

445737

434866

2161

8710
Service
...
ARMENPRESS.AM
11:29 29/09
ARMENPRESS.AM

Տնտեսության ո՞ր ճյուղերն են աշխուժացել Արցախում. մանրամասնում են Արցախի ՊԵԿ-ից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Արցախի պետական բյուջե են մուտքագրվել 28,3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 24 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 18.1 տոկոսով կամ 4,3 մլրդ դրամով:
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է  Արցախի պետական եկամուտների կոմիտեի կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչության պետ Մանուշ Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ 2021 թվականին Արցախի Հանրապետության պետական բյուջե են մուտքագրվել 34,3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 23 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 49 տոկոսով կամ 11,3 մլրդ դրամով: Բյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներից հավաքագրված գումարները։
-Տիկին Հովհաննիսյան,  պետբյուջե մուտքագրվող հարկային եկամուտների ու տուրքերի ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մինչև 2022 թվականի 8 ամիսն ընկած ժամանակահատվածում: Ինչի՞ շնորհիվ: Ի՞նչ ուղղություններով են աճել հավաքագրված գումարները:
-Հետպատերազմյան ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրված եկամուտների մասով, նշեմ, որ 2021 թվականին Արցախի Հանրապետության պետական բյուջե են մուտքագրվել 34,3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 23 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 49 տոկոսով կամ 11,3 մլրդ դրամով: Բյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներից հավաքագրված գումարները։ Հավաքագրված եկամուտները 2020թ․ համեմատ պակաս էին 28․3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված էր գործարար միջավայրի վրա պատերազմական գործողությունների հետևանքների վերացման նպատակով  մի շարք հարկային  արտոնությունների սահմանմամբ, այդ թվում` հարկային համաներմամբ, հետպատերազմյան շրջանում տնտեսության դեռևս ոչ ամբողջական վերականգնմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում նախկինում գործունեություն իրականացնող սուբյեկտների գործունեության դադարեցմամբ։
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Արցախի  պետական բյուջե են մուտքագրվել 28,3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 24 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 18.1 տոկոսով կամ 4,3 մլրդ դրամով: Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերակատարվել են 53.6 տոկոսով կամ ավելի քան 9 մլրդ դրամով: 2022թ․ ծրագրված մուտքերը կազմում են 40 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով 8 ամիսների մուտքերի հավաքագրման տենդեցը, կանխատեսում ենք, որ կհավաքագրենք 45 մլրդի չափով։
-Տիկին Հովհաննիսյան,  հետպատերազմյան ժամանակահատվածում   պետեկամուտների կոմիտեի  հաղորդագրություններում շարունակական է նշվում  պետբյուջեի  հարկային եկամուտների և տուրքերի գերակատարման մասին: Որպես տնտեսության ցուցիչ, ինչի մասին է  վկայում գերակատարումը:

-Պլանային առաջադրանքի կատարման կամ գերակատարման վրա կարող են ազդել մի շարք գործոններ: Մասնավորապես՝  տնտեսությունը շատ ավելի մեծ թափով է սկսում ակտիվանալ ու արդյունքում հարկ  վճարողների իրացման շրջանառությունն աճում է, ինչն էլ  ազդում է մուտքերի հավաքագրման մակարդակի վրա:
Գերակատարումը նաև ՊԵԿ-ի   աշխատանքի արդյունք է, որ կարողանում ենք ոչ միայն ապահովել պլանային առաջադրանքով նախատեսված մուտքերը, այլ  նաև գերակատարել:
-Հարկային ոլորտի բարեփոխումներն ու տարբեր միջոցառումները ինչ ազդեցություն են ունեցել ցուցանիշների վրա:
-Հետպատերազմյան ժամանակահատվածում պետական եկամուտների կոմիտեն աշխատանքներ է իրականացրել 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման ուղղություններով:
Այսպես՝ 2021 թվականի սկզբին ընդունվել են մի շարք օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, համաձայն որոնց սահմանվել են զգալի արտոնություններ, մասնավորապես` նվազեցվել են առևտրի հարկի, հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի դրույքաչափերը, երեք տարի ժամկետով սահմանվել են տարեկան շահութահարկից, եկամտային հարկից, հաստատագրված և արտոնագրային վճարներից  ազատման և մի շարք այլ արտոնություններ։
Հարկային այս բարեփոխումների արդյունքում՝ 6,277 հարկ վճարողների համար սահմանվել են արտոնություններ, որոնց արդյունքում նրանք ազատվել են  շուրջ 7 մլրդ դրամի չափով պարտավորություններից: Եկամտային հարկի և շահութահարկի եռամյա արտոնության տրամադրմամբ պայմանավորված՝ կատարվել է 689 անհատ ձեռնարկատերերի և 283 կազմակերպությունների կողմից 2020 թվականի համար վճարված շուրջ 2 մլրդ դրամ եկամտային հարկի, շահութահարկի կանխավճարների և նվազագույն եկամտային հարկի գումարների վերադարձ կամ հաշվանցում այլ հարկային պարտավորությունների դիմաց, հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում կատարվել է շուրջ 2 մլրդ 407 մլն դրամ գումարի չափով վերադարձ, իսկ գործատուների կողմից աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության տրամադրման միջոցառման շրջանակում 2021թ․ հունվար-հունիս ամիսների համար 1,256 շահառուի տրամադրվել է շուրջ 1 մլրդ 530 մլն դրամ գումարի չափով աջակցություն:
-Ըստ Ձեր ստորաբաժանման տվյալների՝ տնտեսական  գործունեության ի՞նչ ճյուղեր են աշխուժացել հետպատերազմական ժամանակահատվածում և ինչպիսինն է ցուցանիշների հարաբերակցությունն ըստ վերը նշված ժամանակահատվածի:
-Պատերազմական գործողությունների հետևանքով գրեթե բոլոր հարկ վճարողները դադարեցրել էին իրենց գործունեությունը, բայց ի ուրախություն մեզ արդեն 2021 թվականի 2-րդ եռամսյակից սկսած նկատվել է աշխուժացում։ Բազում հարկ վճարողներ վերսկսել են իրենց գործունեությունը, գրանցվել նոր տնտեսավարող սուբյեկտներ, բացի այդ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում մինչև պատերազմը գործունեություն իրականացրած սուբյեկտների որոշ մասը նույնպես սկսել է գործունեություն իրականացնել Արցախի հանրապետության այլ վայրերում։
2021 թվականի հունվարի 1-ից առ այսօր նոր ստեղծված հարկ վճարողների թիվը կազմում է 1,788, որից 330-ը հաշվառվել են որպես ֆիզիկական անձ, 944-ը՝ անհատ ձեռնարկատեր,  իսկ  514-ը՝ կազմակերպություն։
Գործունեությունը վերսկսած հարկ վճարողներից 152-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նախկինում գործունեություն իրականացրած հարկ վճարողներ են, այդ թվում`52-ը Հադրութի շրջանից, 21-ը՝ Քաշաթաղի, 48-ը Շուշիի և 31-ը՝ Շահումյանի շրջաններից։  Այդ հարկ վճարողները գործունեություն են իրականացնում հիմնականում շինարարության և առևտրի  ոլորտներում։
2022 թվականի 1-ին կիսամյակի կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրացման շրջանառությունների աճի տենդենց է նկատվում գրեթե բոլոր ոլորտներում, մասնավորապես` շինարարության ոլորտում` 54.9 տոկոսով, որը պայմանավորված է Հանրապետությունում մեծ թափով իրականացվող բնակարանային շինարարությամբ,հանքարդյունահանման, առևտրի և  արտադրության ոլորտներում։
-Ըստ հարկային եկամուտների աճի՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ տնտեսությունն ակտիվանում է:

-Ընդհանուր առմամբ, այո, հարկային մուտքերի աճը պայմանավորված է լինում հիմնականում տնտեսության ակտիվացմամբ, քանի, որ մեր պարագայում դրույքաչափերի բարձրացում տեղի չի ունեցել, ընդհակառակը`մի շարք ոլորտներ, ինչպիսին է օրինակ բնակարանային շինարարությունը, ազատվել են հարկումից, ինչը նշանակում է, որ այս ոլորտում ՀՆԱ-ի աճն ավելին է, քան ոլորտից հավաքագրված մուտքերի աճը։ Ակտիվացում է նկատվում բոլոր ոլորտներում, ինչը և ազդում է հավաքագրվող մուտքերի մակարդակի վրա։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
FREENEWS.AM
02:23 01/12
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...