Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-12-2022՝ ժամը 00:11-ին

445737

434866

2161

8710
Service
...
NEWS.AM
18:50 05/10
NEWS.AM

«Բարսելոնայի» հիմնական կազմի 6-րդ խաղացողը վնասվածք ստացավ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նորեկ, կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել իսպանացի Չավիի գլխավորած թիմի այսօրվա մարզման ժամանակ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում Կեսիեն փոխարինման էր դուրս եկել 83-րդ րոպեին։ «Բարսելոնան» պարտվել էր 0:1 հաշվով։

Սեպտեմբերին «Բարսելոնայից» վնասվածքներ էին ստացել եւ դեռ չեն վերադարձել ընդհանուր խումբ հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, պաշտպաններ, իսպանացի Էկտոր Բելիերինը, ֆրանսիացի Ժյուլ Կունդեն եւ ուրուգվայցի Ռոնալդ Արաուխոն, որը վիրահատվել է եւ մի քանի ամիս չի խաղա։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում հոկտեմբերի 9-ին կընդունի «Սելտային»։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...