Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 12:35-ին

445828

434979

2137

8712
Service
...
NEWS.AM
13:47 24/11
NEWS.AM

184,5 հազար եվրո հավելյալ գումար բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ CNF-ի կողմից

Կովկասի բնության հիմնադրամը, հաշվի առնելով եվրո-դրամ փոխարժեքի մեծ  տատանումները, ինչի հետևանքով ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող ՊՈԱԿ-ների մոտ առաջացել էր լուրջ ֆինանսական պակասորդ, տրամադրել է հավելյալ ֆինանսավորում՝ 184 հազար 500 եվրոյի չափով։

Նշված  գումարից 103  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16 հազար 500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

CNF-ը կրկին վերահաստատում է, որ կարևորում է Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների արդյունավետ իրականացումը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...