Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 13:35-ին

446008

435162

2129

8717
168.AM
13:24 24/11
168.AM

«Դուրս եմ եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից». Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց շրջանառվող լուրերը, որ դուրս է եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։
Նա նաև տեղեկացրեց, որ երբևէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չի եղել, իսկ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն առաջին քաղաքական ուժն է  եղել, որին անդամագրվել է։
«Այստեղ շատ բան չկա ասելու, ուղղակի հստակ պետք է արձանագրել, որ Սյունիքը ներկայացնող պատգամավորներն այլևս մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, միևնույն ժամանակ հանդիսանում են «Հայաստան» խմբակցության անդամներ։ Այն միֆը, իլյուզիաները, որոնք տարածվում են, իբր թե մեր խմբակցությունը կազմաքանդվում է՝ իրականությանը չեն համապատասխանում։ Ես, Արթուր Սարգսյանը, ինչպես նաև Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության անդամներ, պահպանում ենք գործընկերային հարաբերությունները»,- նշեց Աննա Գրիգորյանը։
Ըստ պատգամավորի, քանի դեռ Հայաստանում կան ներքաղաքական լարված իրավիճակ և արտաքին լրջագույն մարտահրավերներ, իր կարծիքով՝ տեղին չէ ներթիմային որոշակի տարաձայնությունների մասին բարձրաձայնելը։
«Կարծում եմ՝ պահը, օրը կգա դրա մասին խոսելու, բայց հենց այսօր նպատակահարմար չենք գտնում դրանց մասին ավելի մանրամասնելու։ Ուղղակի արձանագրենք, որ մենք դուրս ենք եկել կուսակցությունից, բայց հանդիսանում ենք «Հայաստան» խմբակցության անդամներ, խմբակցությունը կուռ է»,- ընդգծեց Աննա Գրիգորյան։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...